ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Մեր քաղաքական գործիչները հաճախ ուշանում են, ձգձգում անելիքը, երկար մտածում, դանդաղ շարժվում

Մեր քաղաքական գործիչները հաճախ ուշանում են, ձգձգում անելիքը, երկար մտածում, դանդաղ շարժվում
07.10.2025 | 13:11

Քայլը, որին հանրությունը սպասում էր 4-5 տարի առաջ, Արման Թաթոյանն արեց այսօր` հայտարարեց, որ մտնում է քաղաքականություն: Արթուր Վանեցյանն էլ 2019-ին «քայլ արեց», բայց հաջորդ քայլերն ուշացրեց... Սամվել Կարապետյանը նույնպես կարող էր ավելի վաղ սկսել «իր ձեւով» պայքարը, այլ ոչ թե 5 տարի աջակցել Նիկոլ Փաշինյանին, ամրացնել նրա իշխանությունը, այնքան ու այնպես, որ նա նրան նույնացներ իրեն հպատակություն հայտնած մյուս օլիգարխների, օրինակ` Լֆիկի հետ ու երբ տեսներ, որ Սամվելն, այնուամենայնիվ, «Լֆիկ չի»` կատաղեր ու ցնցումների մեջ ընկներ:

Ժողովուրդն ասում է` լավ է ուշ, քան ուշացած: Հուսանք, որ ուշացող, իրենց քայլերը զգույշ անող գործիչները գոնե ուշացած չեն եւ դեռ հնարավորություն ունեն թափ հավաքելու, քաղաքական կարիերա անելու, իրենց շուրջ մարդկանց հավաքելու ու առաջնորդելու:

Բայց մի համեստ խորհուրդ. բոլոր ոչ իշխանական գործիչներն ու ուժերը պետք է մի բանի շուրջ համաձայնության գան` չենք խփում իրար, միմյանց չենք քարկոծում, չենք ծաղրում, չենք խանգարում, թույլ ենք տալիս ամեն մեկը կայանա, դրսեւորվի, հաջողի:

Կեղծ ընդդիմադիր ուժերին բացահայտելը թողեք լրատվամիջոցների ու բլոգերների վրա, դուք իրար դեմ մի աշխատեք, քաղաքական մորատորիում հայտարարեք մինչեւ 2026 թվականի ամառ: Թողեք մարդիկ այլընտրանք ունենան, հանգիստ կողմնորոշվեն, լսեն թեկնածուներին, առաջնորդվեն իրենց ինտուիցիայով, այլ ոչ թե զզվեն ու հիասթափվեն ամբողջ ընդդիմությունից, որն իշխանության դեմ պայքարելու փոխարեն իրար դեմ է պայքարում: Հիասթափվեն ու չգնան ընտրության... հիասթափվեն ու գնան ՔՊ ընտրեն...

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 922

Մեկնաբանություններ